Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենակարևորն է, որ Ղարաբաղը պահենք հայկական». Արայիկ Հարությունյան

14:35, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Ամենակարևորն է, որ Ղարաբաղը պահենք հայկական». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին այցելել է Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ, բնակիչների հետ քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերը։

«Հիմա ամենակարևորը, որ Ղարաբաղը պահենք հայկական: Անվտանգությունն իրականացնելու ենք ՌԴ խաղաղապահ ուժերի հետ: Պատերազմը պետք է բացառենք, խաղաղ կյանքի ճանապարհը մեզ ուղեցույց անենք: Հիմա պետք է զարգացնենք մեր սոցիալ-տնտեսական ծրագրերը, մտածենք ավելի հեռահար ծրագրերի մասին»,- ասել է Հարությունյանը:

127884 | 0
Facebook