Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն «անհիմն» է անվանել Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին

13:20, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
Ալիևն «անհիմն» է անվանել Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, գրում է ТАСС-ը: «Ալիևը Ղազախստանի նախագահին տեղեկացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ սահմանների ճշգրտման գործընթաց է ընթանում: Այս առիթով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, քան գործընթացի միջազգայնացման փորձ, և դա բացարձակապես անհիմն է։ Սահմանին ոչ մի բախում չի եղել, իրավիճակը կայուն է, շարունակվում են բանակցությունները»,- զրույցի մանրամասներն է փոխանցել գործակալությունը։

8811 | 0
Facebook