Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կատակներն ավարտվեցին, փրկո՛ւմ ենք երկիրը»․ Նիկա Բաբայան

12:05, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Կատակներն ավարտվեցին, փրկո՛ւմ ենք երկիրը»․ Նիկա Բաբայան

«Կանադս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատակներն ավարտվեցին, փրկո՛ւմ ենք երկիրը

Բավական է գնալ Ռուսաստանի հետևից․ բավակա՛ն է։
     Անհրաժեշտ է անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ, հայտարարել հարևանի ագրեսիայի մասին։
     Միաժամանակ, ռազմական աջակցության համար պետք է դիմել Ֆրանսիային և ԱՄՆ-ին։
     Չի կարելի հետաձգել այդ հրատապ քայլերը, ժամանակն աշխատում է թշնամիների օգտին։
     Ի դեպ, թշնամիների մասին. թիվ 1 թշնամուն՝ ՀՀ գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին գոնե հիմա, պարզապես պարտավոր են մեկուսացնել՝ մի շարք հարցեր պարզելու համար, որոնք կարելի է որակել որպես երկրի դեմ ուղղված հանցագործություններ և լուրջ հետաքննություն նշանակել։
     Հայաստանի Հանրապետության անունից ստորագրության իրավունքը հետաքննության ժամանակահատվածում պետք է ժամանակավորապես փոխանցվի Հայաստանի փրկության համար ստեղծված ժամանակավոր հանձնախմբի ղեկավարին: Այն կարող է ստեղծվել այսօր ԱԺ նիստում՝ ներգրավելով նախկին 3 նախագահներին, գործող նախագահին, հանրությանը։
     Ցանկալի է, որ հանձնախումբը գլխավորի Արման Թաթոյանը, ով պետծառայության ժամանակ իրեն արդարացրած միակ մարդն է։
     Կատակներն ավարտվեցին, փրկո՛ւմ ենք երկիրը»։

11530 | 0
Facebook