Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակ դեպքում՝ լիակատար իրավունք ունեմ հավատալու թշնամական աղբյուրներին». Ռուբեն Մելիքյան

10:15, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Հակառակ դեպքում՝ լիակատար իրավունք ունեմ հավատալու թշնամական աղբյուրներին». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ եք պայմանավորվել։ Բացահայտե՛ք։ Ընդ որում՝ կասկած չթողնող հիմնավորումներով։

Հակառակ դեպքում՝ ես լիակատար իրավունք ունեմ հավատալու թշնամական աղբյուրներին, որ Սև լճի մերձակայքում Հայաստանի տարածքից 3,5 կմ-ի փոխարեն 2 կմ առաջ գալու փոխարեն նիկոլականները համաձայնել են շուտափույթ ձևով բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Թշնամական տեղեկատվության հավաստիությունն անուղղակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ կարծես «ֆաս» հրահանգով՝ կապիտուլյանտի մերձակա շրջապատն սկսել է ընդդիմության առանձին ներկայացուցիչների հասցեին ինչ-որ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու մարաթոն»։

8942 | 0
Facebook