Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենն ու Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

10:20, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
Բլինքենն ու Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դրիանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, խոսել են համագործակցության մասին և ընդգծել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- հայտնել է Փրայսը:

7593 | 0
Facebook