Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների՝ բիթքոյնով վաճառքը

00:12, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների՝ բիթքոյնով վաճառքը

Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը դադարեցրել է բիթքոյնների ընդունումը՝ որպես վճարման միջոց, քանի որ կրիպտոարժույթի ստացման համար օգտագործվում է հանածո վառելիք։ Այս մասին մայիսի 13-ին Twitter-ում հայտարարել է Tesla-ի ղեկավար, ամերիկացի գործարար Իլոն Մասքը։
     «Tesla-ն դադարեցրել է տրանսպորտային միջոցների վաճառքը բիթքոյնի միջոցով։ Մենք մտահոգված ենք բիթքոյնի արդյունահանման և գործարքների համար հանածո վառելիքի, հատկապես՝ ածխի օգտագործման աճով, որն արտանետման առումով վատագույնն է»,- գրել է Մասքը սոցիալական ցանցում:
     Մասքը հավելել է, որ մտադիր չէ բիթքոյն օգտագործել, քանի դեռ կրիպտոարժույթի արդյունահանումը չի իրականացվել էներգիայի այլ աղբյուրների միջոցով:

9612 | 0
Facebook