Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոսվում է Մեղրիի միջանցքի մասին. Հայաստանի առջև դրված նախապայմանները». Կ. Հովհաննիսյան

22:40, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Խոսվում է Մեղրիի միջանցքի մասին. Հայաստանի առջև դրված նախապայմանները». Կ. Հովհաննիսյան

Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է այն նախապայմանները, որոնք դրվել են Հայաստանի առջև Հայաստանից զորքերը հետ քաշելու դիմաց։
     1. Խոսվում է Մեղրիի միջանցքի մասին,
     2. Խոսվում է երեք դիրք մեր տարածքում մնալու մասին, ամեն դիրքում 60 հոգի հատուկ նշանակության զորքերից լինելու մասին։
     3. Հետ են գնում միայն երկու կիլոմետր, կապ չունի թե երեք կիլոմետր են առաջ եկել, թե երեք ու կես․․․
     Եթե ՀՀ-ից պաշտոնապես չհայտարարվի նախապայմանների մասին, ուրեմն սրանց ասածն իրականություն է։ Որակավորումներ չեմ տալիս, սպասում եմ ՀՀ-ի պաշտոնական հայտարարությանը»։

5957 | 0
Facebook