Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելում տոնակատարության ժամանակ փլուզվել է սինագոգի տրիբունան

21:50, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Իսրայելում տոնակատարության ժամանակ փլուզվել է սինագոգի տրիբունան

Իսրայելի Գիվաթ Զաև քաղաքում փլուզվել է սինագոգի տրիբունան, որի վրա եղել են մեծ թվով մարդիկ: Ըստ լրատվամիջոցների, տուժել է ավելի քան 60 մարդ: Ըստ KAH հեռուստաընկերության, կա առնվազն մեկ զոհ: Դեպքի վայր են ուղարկվել 2 ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ, 65 շտապօգնության մեքենա:

Տրիբունան փլվել է հրեական Շավութ տոնակատարության մեկնարկից անմիջապես հետո:

Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ արտակարգ պատահարն է Իսրայելում, որ տեղի է ունեցել կրոնական արարողության ժամանակ: Այսպես, ապրիլի 30-ի գիշերը Լագ բա-Օմար տոնակատարության ժամանակ Մերոն քաղաքում կրկին քանդվել են տրիբունաները, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ, տուժել 150-ը:

9247 | 0
Facebook