Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բանակցությունները բարեհաջող են ավարտվել. «Հրապարակ»

20:30, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Բանակցությունները բարեհաջող են ավարտվել. «Հրապարակ»

Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ «Մեր աղբյուրի տվյալներով բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից»,- գրում է «Հրապարակ»-ը։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակելով Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն որևէ տեղեկություն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս չկա:

109161 | 0
Facebook