Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը պայթեցվում է ներսից». Վարդ Սիմոնյան

20:15, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Հայաստանը պայթեցվում է ներսից». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական այս ախոռը գոնե հասկանո՞ւմ է, որ երկիրը կախված է մազից։ Եթե հասկանում է, ապա միտումնավո՞ր է մազից կախված երկիրը հրում նախընտրական քաոսի մեջ։ Չե՞ն հաշվել, որ ընտրված պառլամենտը կարող է այլևս շռայլություն լինել պետությունը ոտքին գցած երկրի համար։ Բա լավ, էդ ախոռում մի հատիկ բանական արարած չի՞ մնացել, որ բարձրաձայնի սրա մասին, կոչ անի վեր ընկնել տեղները՝ մի համաձայնության կառավարություն ստեղծել և տեր կանգնել էս անտեր երկրին։ Մանավանդ, որ ամեն կուսակցությունում իսկի մեկուկես պրոֆեսիոնալ կադր չկա։ Իմացեք՝ Հայաստանը պայթեցվում է ներսից՝ հենց էս ախոռի գործուն աջակցությամբ, թշնամին ընդամենը օգտվում է այս քաղաքական գործակալների սերվիսից։ Գժվել կարելի է»:

4166 | 0
Facebook