Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, կան վիրավորներ

20:00, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 21:40-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վերք, տրավմատիկ շոկ երկրորդ, երրորդ աստիճանի, վիճակը ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
     Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է վիրավորի ինքնությունը: Նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 42-ամյա Անաստաս Բաբալարյանն է:

Հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ չեն տեսել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա նման վիճակում հայտնվել: Որոշ ժամանակ անց, Գորիսի բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի այտուցներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 46-ամյա Սասուն Ղալդունցն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու ու գլորվելու հետևանքով: Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Ս. Ղալդունցը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Բաբալարյանի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

3372 | 0
Facebook