Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ դահլիճը քուչի կռվի չհավասարեցնելու համար ՀԱԿ-ի ներկայությունը պարտադիր է». Իզաբելլա Աբգարյան

18:25, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«ԱԺ դահլիճը քուչի կռվի չհավասարեցնելու համար ՀԱԿ-ի ներկայությունը պարտադիր է». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱԿ-ը նույնպես կմասնակցի առաջիկա ընտրություններին։
     Երկու բևեռների մեջտեղում՝ երկուսին էլ պետք եղած դեպքում սառը ցնցուղ անելու անհրաժեշտությունը գալիք ԱԺ-ում կենսական է։
     Նախկին-ներկա շուկայով ԱԺ դահլիճը քուչի կռվի չհավասարեցնելու, քաղաքական բովանդակություն հաղորդելու համար, ՀԱԿ-ի ներկայությունը պարտադիր է։
     Այսօր նաև պարզ դարձավ, որ ես կգնամ քվեարկելու։ Ես ընտրելու եմ տղայական ոճի ուժերի մեջտեղում բուֆեր կանգնող ուժի»։

2823 | 0
Facebook