Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր Պետրոսյան

16:05, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցների հետ:

Մեքենան նստելու պահին լրագրողը մի քանի հարց ուղղեց առաջին նախագահին` հետաքրքրվելով, թե ինչ կարող է ասել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Տեր Պետրոսյանը նախ ասաց, թե բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին:
     Լրագրողը խնդրեց իր խորհուրդը, կարծիքը կամ մաղթանքը հայտնել. «Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ»,- ի պատասխան ասաց Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե այսինքն` չունե՞նք պետություն ու երկիր, նախագահն արձագանքեց. «Դեռ չունենք»:

Հարցին, թե իսկ ե՞րբ կունենանք, առաջին նախագահն ասաց. «Ճիշտ ընտրություն կատարեք, կունենանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր Պետրոսյան
11860 | 0
Facebook