Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում

15:20, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ Արցախում

Մայիսի 15-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
     Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7282 քաղաքացու հետազոտություն, որից 850-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
     Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2734 դեպք: Կատարվել է 24 734 թեստավորում:
     Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
     Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

1821 | 0
Facebook