Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանը չունի այլ մոտիվացիա՝ բացի Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքից». Լևոն Տեր-Պետրոսյան

15:10, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Քոչարյանը չունի այլ մոտիվացիա՝ բացի Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքից». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ-ի համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր առաջարկը մերժելու քայլը:

«Դա նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ՝ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Ուրիշ մոտիվացիա նա չունի»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի մերժմանը՝ առաջին նախագահն ասաց. «Նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում և մասնակցելով ընտրություններին՝ պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ և ՀՀԿ-ի թեկուզ մի փոքրիկ խմբին ներկայացված տեսնել ԱԺ-ում: Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, բայց նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»:

8200 | 0
Facebook