Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեր-Պետրոսյանը՝ Քոչարյանին և Սարգսյանին ուղղված իր առաջարկի մասին

14:55, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Տեր-Պետրոսյանը՝ Քոչարյանին և Սարգսյանին ուղղված իր առաջարկի մասին

«Իշխանություններն արդեն 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ»,- այսօր Հայ ազգային կոնգրեսի համագումարի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ավելին շահելու ձգտումներով և ցնորքներով իշխանությունները նոր խաղադրույքներ են կատարել՝ այդ պատճառով կորցնելով նաև իրենց շահածը:

Առաջին նախագահն անդրադարձավ նաև է իր առաջարակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

«Այս թեմայով հրապարակ են նետվել հազար ու մի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ և բարոյական տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սական միայն քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Այնինչ իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ այդ հանելուկի բանալիները, այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»,- ասաց նա:

3509 | 0
Facebook