Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունիքի և ամբողջ ՀՀ-ի ճակատագիրը որոշվում է Երևանում». Վարուժան Ավետիսյան

19:30, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Սյունիքի և ամբողջ ՀՀ-ի ճակատագիրը որոշվում է Երևանում». Վարուժան Ավետիսյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաթուրքական սև քարոզիչները և նրանց ձայնակցող տգետները նոր թափով վերսկսել են ժողովրդին մոլորեցնել հերթական կեղծ կոչերով.
     1) թողե՛ք քաղաքականությունը և գնացեք Սյունիք, Սյունիքը վտանգի մեջ է,
     2) ինչո՞ւ ԱԺԲ-ն Սյունիքում չէ և չի կազմակերպում Սյունիքի պաշտպանությունը՝ որպես օրինակ բերելով Նժդեհի հաջողված փորձը։
     Այո՛, Սյունիքը և ամբողջ ՀՀ-ն վտանգի մեջ են և անհրաժեշտ է պաշտպանվել։ Բայց պաշտպանություն կազմակերպելու համար՝ անհրաժեշտ են լիազորություններ և միջոցներ։
     Նույն Նժդեհին գործուղել էր կառավարությունը՝ նրան օժտելով համապատասխան լիազորություններով։
     Ոչինչ չի փոխվել, կառավարման օրենքները բնության օրենքներ են և չեն փոխվում։
     Սյունիքը և ամբողջ ՀՀ-ն պաշտպանելու համար՝ անհրաժեշտ է ունենալ ազգային կառավարություն, որը, կարիքն առաջանալու պարագայում, Նժդեհի ոգին կրող մերօրյա գործիչներին կգործուղի Սյունիք և այլ կարևոր տարածքներ։
     Այսինքն, Սյունիքի և ամբողջ ՀՀ-ի ճակատագիրը որոշվում է Երևանում։
     Ամեն ինչից առաջ պետք է ստեղծել ազգային գլուխ՝ ազգային կառավարություն։
     Մի՛ լսեք ռուսաթուրքական սև քարոզիչներին և նրանց ձայնակցող տգետներին։
     Միացե՛ք Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարին՝ մեր Քաղաքական Սարդարապատին, որի առաջնային նպատակը ազգային կառավարության ձևավորումն է»:

4620 | 0
Facebook