Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գերմանիայում ևս Հայաստանի համար շահեկան գործընթացներ են սպասվում». Հովսեփ Խուրշուդյան

15:40, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Գերմանիայում ևս Հայաստանի համար շահեկան գործընթացներ են սպասվում». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Մերկելը հեռանում է՝ Եվրոպայում առաջնորդությունը թողնելով Մակրոնին: Դա մեծ դեր չէր ունենա, եթե Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո վերականգնված չլիներ Փարիզ-Վաշինգտոն տրանսատլանտյան համագործակցությունը:
     Գերմանիայում ևս Հայաստանի համար շահեկան գործընթացներ են սպասվում: Մեծ հավանականություն կա, որ սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո կանցլերի պաշտոնը կանցնի կանաչներին, ովքեր շատ ավելի ազատական և արժեքների վրա հիմնված սկզբունքային կեցվածք ունեն ու շատ ավելի կոշտ դիրքորոշում՝ Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ: Շատ ափսոս, որ մեզ համար այսքան օգտակար գործընթացները 6-12 ամսով ուշացան...»:

3742 | 0
Facebook