Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի՛ բացառվում, որ սա Իլհամ-Նիկոլ բանավոր պայմանավորվածության հերթական ստոր քայլն է ՀՀ-ի դեմ». Գագիկ Համբարյան

10:40, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Չի՛ բացառվում, որ սա Իլհամ-Նիկոլ բանավոր պայմանավորվածության հերթական ստոր քայլն է ՀՀ-ի դեմ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել Հայաստանի 9 գյուղ
     Ինչպես և սպասվում էր, պաշտոնական Բաքուն, գործ ունենալով իր կողմից նվաստացված և նսեմացված դավաճան Նիկոլի հետ, այնպիսի պահանջներ է ներկայացրել Սև լճի և Իշխանասարի ազատման հետ կապված, որ դրանք կատարելն ուղղակի կործանարար է մեր պետության համար...
     Ըստ «Հրապարակ»-ի` բանակցությունները Սև լճի հետ կապված մտել են փակուղի. ադրբեջանական կողմը լկտի պահանջներ է դրել հայկական կողմի առաջ՝ պահանջում են իրենց հանձնել Տավուշում 8 գյուղ և Արարատում Տիգրանակերտ գյուղը, որը Նախիջևանին սահմանակից է...
     Չի բացառվում, որ սա Իլհամ-Նիկոլ բանավոր պայմանավորվածության հերթական ստոր քայլն է Հայաստանի դեմ. դավաճան Նիկոլը հիմա ուղիղ եթերով «կխորհրդակցի իր ժողովրդի հեt» ու կորոշի, որ չարժի «դժգույն և դժբախտ» Իշխանասարի և Սև լճի փոխարեն դեռ թուրքին հանձնել «անգույն» 9 գյուղ: Ու իրեն երկրպագողներին, ժեխին և փթիրին կհամոզի, որ շատ թեթև ենք պրծել և նույնիսկ Սև լիճն ու Իշխանասարը թուրքին հանձնելով` հաղթել ենք Բաքվին...
     Հ.Գ. Վարչապետի պաշտոնում Նiկոլի մնալը վտանգում է մեր պետականությանը...»:

3389 | 0
Facebook