Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ». Տիգրան Աբրահամյան

10:05, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանում մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ։
     Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։
     Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։
     Ժամանակը մեր դեմ է աշխատում»:

| | |
2935 | 0
Facebook
COMMENT.am