Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն ինչ շատ նորմալ կլիներ, եթե նորից գործի չդրվեր մեդիատեռորը». Վահագն Ալեքսանյան

00:50, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Ամեն ինչ շատ նորմալ կլիներ, եթե նորից գործի չդրվեր մեդիատեռորը». Վահագն Ալեքսանյան

ԱԺ Իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոխվարչապետ Ավինյանը պատգամավորների ու Սյունիքի մարզպետի հետ գնացել էր Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Այցից նաև նկարներ են հրապարակվել ու ամեն ինչ շատ նորմալ կլիներ, եթե նորից գործի չդրվեր մեդիատեռորը։ ԱԺ պատգամավորով, հատուկ էս օրվա համար ամեն օր լրատվականներով մեջբերվող հրապարակախոսով ընկած համոզում են, որ նկարներում Սև լիճը չի, Սագի լիճն է։
     Որ հարցնես՝ կյանքում եղե՞լ եք Սագի լճի կողքին, պատկերացնու՞մ եք ինչ փոքր է, գոնե մակերեսը գիտե՞ք, երևի լուռ, խորաթափանց կնայեն դեմքիդ ու կգնան հերթական սուտը մոգոնելու։
     Վե՛րջ տվեք մեդիատեռորին, տիկնայք և պարոնայք»:

5073 | 0
Facebook