Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզ խաբել են. գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ՝ Սագի լիճ». համացանցը քննարկում է Ավինյանի լուսանկարը

23:35, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«Ձեզ խաբել են. գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ՝ Սագի լիճ». համացանցը քննարկում է Ավինյանի լուսանկարը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկարներ էր հրապաչակել՝ հայտնելով, որ իմքայլական երկու պատգամավորի և Սյունիքի մարզպետի հետ այցելել է Սև լիճ:

Լուսանկարների շուրջ համացանցում սկսեցին քննադատական քննարկումներ ծավալվել: Շատերը նշում են՝ Ավինյանի հրապարակած լուսանկարը Սև լճի տարածքում չի արվել: Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը լուսանկարի տակ մեկնաբանել է. «Հարգելի պարոն փոխվարչապետ, Ձեզ խաբել են, դուք գնացել եք ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ, իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»:

Նաիրի Հոխիկյանի մեկնաբանությունը
Նաիրի Հոխիկյանի մեկնաբանությունը

8902 | 0
Facebook