Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ

22:35, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
ՀԱՄԱՍ-ը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ

Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքներին:

Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի» գրասենյակները:

| | |
4992 | 0
awesome comments
Facebook
COMMENT.am