Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք

21:15, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք

Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում այսօրվա բանակցություններն ավարտվել են։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ բանակցությունները կոորդինացնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
     «Բանակցությունները որևէ արդյունք չեն տվել»,– ասաց Հովսեփյանը։
     Նա հայտնեց նաև, որ դրանք կշարունակվեն վաղը, իսկ թե կոնկրետ որ ժամին` դեռ պարզ չէ։

18528 | 0
Facebook