Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվի արձագանքը՝ Երևանի՝ ՀԱԿՊ դիմելու քայլին

20:00, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Բաքվի արձագանքը՝ Երևանի՝ ՀԱԿՊ դիմելու քայլին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանային լարվածության հետ:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և «իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ»:

136587 | 0
Facebook