Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

19:50, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Այսօր ժամը 16: 00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի ​​սահմանը

Խախտողները չեն եթարկվել կանգնելու հրամանին և կրակ են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել:
     Վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ:

16109 | 0
Facebook