Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետությունները Բաքվից պահանջե՞լ են դուրս բերել զորքը ՀՀ տարածքից». Դանիել Իոաննիսյան

20:15, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետությունները Բաքվից պահանջե՞լ են դուրս բերել զորքը ՀՀ տարածքից». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց, որ պետք է հնչեցվի պարբերաբար, քանի դեռ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ադրբեջանական զորք կա.
     Արդյոք ՀԱՊԿ-ը կամ դրա անդամ պետություններից Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Տաջիկստանը դատապարտե՞լ են Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք զորք մտցնելը կամ Բաքվից պահանջել դուրս բերել այն։
     Հ.Գ. Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան ու էլի երկերներ դա արել են` թեև մեր հետ նույն ռազմական դաշինքում չեն»:

4916 | 0
Facebook