Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայի հատվածում զոհված երեխաների մասին

12:15, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայի հատվածում զոհված երեխաների մասին

Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան զինված հակամարտության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 34, Իսրայելում՝ 2 երեխա։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջուլիետ Տուման։

Գազայի հատվածում, ՄԱԿ-ի տվյալներով, ավերվել է կամ վնասվել 18 հազար շենք-շինություն։

Շուրջ մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողություններն առայժմ թուլացման միտումներ չունեն, ավելին՝ օդուժին միացել են նաև ցամաքային ուժերը։

2976 | 0
Facebook