Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

8 անձ բերման է ենթարկվել, մեկը՝ ձերբակալվել. ոստիկանությունը՝ երեկվա դեպքերի մասին

11:30, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
8 անձ բերման է ենթարկվել, մեկը՝ ձերբակալվել. ոստիկանությունը՝ երեկվա դեպքերի մասին

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին:
     Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։
     Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։
     Կատարվում է նախաքննություն։

6356 | 0
Facebook