Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անտեղյակության մեջ են. «Ժողովուրդ»

09:25, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անտեղյակության մեջ են. «Ժողովուրդ»

Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը, ինչպես միշտ, անտեղյակ է երկրում տեղի ունեցող զարգացումներից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ նկատեց, որ պատգամավորները միմյանցից էին հետաքրքրվում՝ ինչ կա սահմանին, ինչ է կատարվում։ Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեղան, թե ինչպես հաղթող բանակը հանկարծ պարտվեց, ու Նիկոլ Փաշինյանն անակնկալ ստորագրեց եռակողմ պայմանագիրը, այնպես էլ հիմա սրտատրոփ սպասում են, որ հնարավոր է՝ մի նման արտառոց բան տեղի ունենա, և իրենք էլի իմանան մամուլից:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թևի շատ պատգամավորների չի հաջողվում անգամ կառավարության առանցքային դեմքերի հետ կապ հաստատել կամ Պաշտպանության նախարարությունից մի ինֆորմացիա ստանալ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

Խորհրդարանական իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, մամուլի հույսին է մնացել, թե որ լրատվականը ինչ տեղեկություն կտրամադրի սահմանից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3572 | 0
Facebook