Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկանում են կիրառել հետևյալ սցենարը»․ Հայկ Մարտիրոսյան

22:20, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
«Ցանկանում են կիրառել հետևյալ սցենարը»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկանում են կիրառել հետևյալ սցենարը.
     Թշնամին առանց կրակոցի հանգիստ անհնդհատ առաջ է գալիս: Ինչ-որ մի պահի հայկական ուժերը սկսում են դիմադրել: Քանի որ պարտվողական հրամաններ են ստանալու և ունեն դավաճան ղեկավարություն` չեն հաջողելու: Թշնամին թեթև մարտերով ավելի ու ավելի է տարածքներ գրավելու: Գրավելու է Սյունիքի մեծ մասը: Հետո ռուսական բարեկամական, եղբայրական և փրկչական ուժը, որ թշնամու առաջխաղացման ժամանակ հեռու էր և ուշանում էր` հանկարծ գալու է հայերին փրկելու: Ու փրկելու է հայերին, երբ Սյունիքը փրկելն այլևս անիմաստ է լինելու: Հայ ժողովուրդը երախտապարտ է լինելու փրկիչներին` նրանց հանձնելով իր երկրի ողջ կառավարումը: Բոլորը երջանիկ են. թուրքն իրականացրել է իր հազարամյա երազանքը, հայ մայրերի որդիներն այլևս չեն զոհվելու անպետք տարածքների համար, փրկիչների բանակը նոր ապրանք` նոր հողեր է ստացել` հարմար գնով իր դաշնակից թուրքերին վաճառելու համար:
     Ծանո՞թ սցենար է: Թերևս: Դա տեղի է ունեցել Արցախում: Հիմա տեղի կունենա Սյունիքում: Հետո ողջ Հայաստանում:
     Շուտով:
     Շարունակենք կառչել Ռուսաստանին և ներսում հանդուրժել դավաճանների ռեժիմը:
     Ամեն բան լավ կլինի»:

6041 | 0
Facebook