Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔՈ-ի հայտարարությունը՝ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

22:05, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
ՔՈ-ի հայտարարությունը՝ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՔՈ կուսակցության գործադիր մարմինը Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել
     «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։
     Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում որպես ահաբեկչական կազմավորում և վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։
     Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները ։
     Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն»,- նշված է հայտարարության մեջ։

3255 | 0
Facebook