Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա արդեն վերջն է»․ Ավետիք Իշխանյան

19:40, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
«Սա արդեն վերջն է»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է
     Թշնամին հետևողականորեն գրավում է Հայաստանը՝ կիլոմետր առ կիլոմետր, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Սակայն անտերության վերածված Հայաստան կոչվող տարածքի կառավարչի պաշտոնակատարը ոստիկան-ենիչերիներով շրջապատված, շարունակում է իշխել՝ հանձնելով երկիրը։ «Ընդդիմությունը» պատրաստվում է «ընտրությունների», նաև կասկածում, որ դրանք կարող են չեղարկվել՝ «ա՛յ,ա՛յ, ա՛յ»։ Հարգելիներս, ի՞նչ ընտրություն, Հայաստանի ո՞ր հատվածում են լինելու այդ «ընտրությունները», միայն Երևանո՞ւմ, թե՞ որպես այլ երկրի տեղական, վիլայեթական ընտրություններ են մեզ սպասվում։
     Եթե իհարկե, արդեն ուշ չէ, մի կողմ թողեք տարաձայնությունները և բոլոր այն ուժերը՝ նախկին, թե ներկա, թե ապագա, ում համար հայրենիքը զուտ կարգախոս չէ, այլ կյանքի իմաստ, համատեղ կոչ արեք ձեր կողմնակիցներին ոտքի կանգնել և հեռացնել ապիկարների իշխանությունը»։

5767 | 0
Facebook