Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թե՛ Սյունիքում, թե՛ այլուր, որտեղ այս պահին էսկալացիա է, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան զորքեր, այլ՝ ռուսական»․ Աբովյանը՝ Բաբաջանյանին

19:10, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
«Թե՛ Սյունիքում, թե՛ այլուր, որտեղ այս պահին էսկալացիա է, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան զորքեր, այլ՝ ռուսական»․ Աբովյանը՝ Բաբաջանյանին

«Հիշեցնեմ, որ թե՛ Սյունիքում, թե՛ այլ վայրերում, որտեղ այս պահին գնում է էսկալացիա, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան զորքեր, այլ՝ մեր ռազմավարական, եղբայրական պետության զինվորները, որոնք մեզ հետ հավասար պայքարում են մեր խնդիրները լուծելու համար»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
     «ՌԴ-ը հաստատ չի լռում․ բավականին ինտենսիվ գործընթացներ են ընթանում միջպետական մակարդակով, և Սյունիքում այս պահին տեղակայված են մեր ռազմավարական գործընկերոջ զորքերը, որը զսպում է ագրեսորին»,- հավելեց Աբովյանը։

6669 | 0
Facebook