Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինե՛ք գյուղացիներին». Մոնախն իր ստորաբաժանման հետ փակել է ճանապարհը

16:20, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
«Զինե՛ք գյուղացիներին». Մոնախն իր ստորաբաժանման հետ փակել է ճանապարհը

«Ինձ միացած կամավորականների հետ փակել ենք ճանապարհը Սյունիքի մարզի էն հատվածում, որտեղ ես գտնվում եմ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը՝ ընդգծելով, որ պահանջը մեկն է՝ Սյունիքի սահմանապահ գյուղերը պետք է բերել մարտական վիճակի, գյուղացիներին զինել:

«Ժողովրդից իրավիճակը թաքցվում է, իսկ մենք ասում ենք՝ ինչ է կատարվում: Մենք պահանջում ենք զինել գյուղացիներին, կամավորական շարժումներին և տալ մարտական խնդիր: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, սա քաղաքական ակցիա չէ: Ուղղակի ես այլ տարբերակ չունեմ. երկրորդ օրն ա՝ գոռում եմ, ճղում եմ, ներքին կարգով զանգում եմ. ոչ մի բան չի ստացվում: Մեզ չեն ուզում զինեն, որ Սյունիքը տան»,- հայտարարել է Եպիսկոպոսյանը:

Նշենք, որ ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ Մոնախի գլխավորած ստորաբաժանման և տեղի բնակիչների միջև, վերջինները պահանջում էին բացել ճանապարհը: Հարցին, թե ի՞նչ գործ ունեն և ինչո՞ւ են փակել ճանապարհը, Մոնախը բարձր տոնով հայտարարեց. «Ես եկել եմ քեզի պաշտպանելու»:

«Մենք կպահենք մեր գյուղը»,- ասաց քաղաքացիներից մեկը: «Լո՞ւրջ ես ասում, բա ո՞ւր եք մինչև հիմա, որտե՞ղ եք: Մի ամիս ա ստեղ եմ, ի՞նչ եք անում»,- բղավեց Եպիսկոպոսյանը:

34319 | 0
Facebook