Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հարվածները

16:10, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հարվածները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները: Համապատասխան հայտարարություն է տարածել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտը։

«Կանցլերը վճռականորեն դատապարտում է Իսրայելի ուղղությամբ շարունակվող հրթիռակոծությունը, դա ահաբեկչական հարձակում է․․․ Ոչինչ չի արդարացնում այս ահաբեկչությունը»,- հայտարարել է Զայբերտը։

Նրա խոսքով՝ գերմանական կառավարությունը պաշտպանում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»:

7932 | 0
Facebook