Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել». Պեսկով

14:35, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել». Պեսկով

ՀՀ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Մոսկվայից օգնության հարցը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մտահոգությունը նախագահ Պուտինը կիսել է: Նա հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը:

89166 | 0
Facebook