Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը. «Ժողովուրդ»

09:10, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով: Միևնույն ժամանակ, դատախազների և քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա:
     Վեթինգն ավարտվում է հետևյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն: Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

11493 | 0
Facebook