Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միջազգային պլանավորված օպերացիա է ոնց որ սկսվել». Ստեփան Դանիելյան

21:00, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Միջազգային պլանավորված օպերացիա է ոնց որ սկսվել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային պլանավորված օպերացիա է ոնց որ սկսվել: Բրիտանիան է նորից խաղի մեջ մտել՝ Իրանի հիմնական թշնամին, որը դեռ չի հրաժարվել Իրանի նավթի իր «իրավունքներից», նաև նոր նավթի ու գազի հոտն է առել, Արցախում էլ խաղաղապահների փոփոխության ու Կովկասում տնտեսական էքսպանսիայի խնդիր է դրել, Բաքվում Բրիտանիայի դեսպանն էլ տպավորված է հաղթանակի առիթով ադրբեջանցիների ոգևորությունից, շուտով Էրդողանի ձայնն էլ կլսենք, Իրանն էլ կարտահայտվի:
     ՀԱՊԿ-ին դիմելն էլ թյուրիմացությունն ինքնուրույն չի որոշել, բնականաբար։ Կարող ենք շուտով լսել Ռուսաստանից նոր զորքեր բերող ինքնաթիռների ձայնը։
     Սպասված ժամանակից շուտ է սկսվել պրոցեսը, թարսի նման էլ դեռ իշխանություն չունենք, ընտրություններին մի ամիս կա։
     Ալիևն էլ շտապում է, վատ զարգացումների սպասելիքներ երևի ունի»։

7380 | 0
Facebook