Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանցիների կատարածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ»․ Փաշինյան

19:45, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանցիների կատարածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ»․ Փաշինյան

«Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում»․ ԱԽ նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանցիների կատարածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․ նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլև ռազմական բախում սադրելու նպատակով»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

2437 | 0
Facebook