Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում դպրոցի տնօրենի 18-ամյա որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին

18:40, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Երևանում դպրոցի տնօրենի 18-ամյա որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մայիսի 12-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում ու կասկածյալը Երևանում գործող դպրոցներից մեկի տնօրենի որդին է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 21:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 31-ամյա Էդգար Եղիազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 հասցեի մոտ դանակահարվելու հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

2973 | 0
Facebook