Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

17:50, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
ՀԱՊԿ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բյագովը ՄԽ նիստին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր առաջ անցել դեպի հայկական տարածք:

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասված է տեքստում:

29697 | 0
Facebook