Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօրվանից «Հայրենիք» կուսակցության թիմի մաս եմ կազմելու». Թեհմինա Վարդանյան

17:15, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Այսօրվանից «Հայրենիք» կուսակցության թիմի մաս եմ կազմելու». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ երկար մտորումների, քաղաքական դաշտն ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար:

Ուստի, #Պատիվ_Ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս եմ կազմելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին...

Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի...»:

5415 | 0
Facebook