Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանության կողմին գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելու

17:10, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանության կողմին գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելու

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց վերացնել պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
     Մեղադրող դատախազն առարկեց։ Նրա խոսքով՝ Սարգսյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվել՝ դատական նիստերից հաճախ բացակայելով։ Սարգսյանի բացակայելու հանգամանքն արձանագրվել էր նաև դատարանի կողմից։

Նախկին նախագահի պաշտպանները միջնորդել են նաև, որ դատարանն իրենց տրամադրի հիմնական քրեական գործի նյութերը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշում կկայացվի նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ։

1914 | 0
Facebook