Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիտվայի ԱԳ նախարարին տեղեկացրել եմ Ադրբեջանի ոտնձգության մասին». Արարատ Միրզոյան

15:30, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Լիտվայի ԱԳ նախարարին տեղեկացրել եմ Ադրբեջանի ոտնձգության մասին». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր հանդիպել եմ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
     Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրոմիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»։

2693 | 0
Facebook