Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

13:40, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։

Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերն էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։ Արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։

Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ո՛չ ներքին, ո՛չ արտաքին գործիքակազմերին:

Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»։

97100 | 0
Facebook