Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 160 միլիոնը

14:30, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Աշխարհում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 160 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 160 միլիոնը, հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:
     Համալսարանի տվյալներով՝ այժմ դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 160 450 504։ Ընդհանուր առմամբ մահացել է 3 331 258 հիվանդ, որոնց մոտ COVID-19 է ախտորոշվել։
     Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ գրանցված է ավելի քան 32,8 միլիոն դեպք։ Հաջորդում են Հնդկաստանն (ավելի քան 23,7 միլիոն) ու Բրազիլիան (ավելի քան 15,3 միլիոն):

2928 | 0
Facebook