Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը կարծում է, որ իր հանգուցյալ որդին պետք է դառնար ԱՄՆ նախագահ

11:24, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Բայդենը կարծում է, որ իր հանգուցյալ որդին պետք է դառնար ԱՄՆ նախագահ

ԱՄՆ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ նախագահ պետք է դառնար իր ավագ որդին՝ Բոն, ով մահացել է 2015 թվականի մայիսին: Նման խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
     Բոյի մասին հարցը նախագահին տրվել է զրույցի վերջում:
     «Դուք ինձ միշտ անակնկալի եք բերում Բոյի մասին հարցերով, Աստված օրհնի նրան։ Նա պետք է նստեր այս աթոռին»,- հայտարարել է Ջո Բայդենը։
     Բո Բայդենը մահացել է ուղեղի քաղցկեղից՝ 46 տարեկան հասակում։ Միայն մահից առաջ է նա թողել Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ Ջո Բայդենի առաջին կինն ու 13 ամսական դուստրը զոհվել են 1972 թվականին տեղի ունեցած ավտովթարից։

Բայդենը կարծում է, որ իր հանգուցյալ որդին պետք է դառնար ԱՄՆ նախագահ
8047 | 0
Facebook