Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

10:16, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆն ադրբեջանցիների՝ Սյունիքի մարզ ներխուժելու կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն, ինչպես հաղորդվեց, ներխուժել են Հայաստանի տարածք։ Եթե ճիշտ է, ապա դա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա մարդկային զոհերի: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն ընդունի, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դրդեց ռազմական սրման՝ նոր պատերազմի վտանգով։

Ես կապ եմ հաստատել Բայդենի վարչակազմի հետ և կոչ արել ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ։

Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- գրել է Շիֆն իր էջում։

124772 | 0
Facebook