Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՑԱԽԱԼ-ը ճշգրիտ հարվածով ոչնչացրել է Բուրջ աշ Շուրուք բիզնես-կետրոնը

22:38, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
ՑԱԽԱԼ-ը ճշգրիտ հարվածով ոչնչացրել է Բուրջ աշ Շուրուք բիզնես-կետրոնը

Ինչպես արդեն հայտնել ենք, Իսրայելն ու Պաղեստինը շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները: Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից արձակված ճշգրիտ հրթիռային հարվածով ոչնչացվել է Գազայի կենտրոնում գտնվող Բուրջ աշ Շուրուք բիզնես-կետրոնը: Բարձրահարկ շինությունում էին գտնվում բազմաթիվ գրասենյակներ, խանութներ, բնակելի տներ:

Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության սրումը սկսվել է մայիսի 10-ից, երբ իսրայելական դատարանը որոշում է կայացրել մի շարք արաբական ընտանիքների արտաքսել Երուսաղեմի Շեյխ-Ջառախ թաղամասից: Իսրայելական Լոդե և Երուսաղեմ քաղաքներում սկսվել են զանգվածային անկարգություններ:

16303 | 0
Facebook